Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում
30.10.2014 | 23:30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում և ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման և ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում:

Նիստի սկզբում նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ կոլեգիայի կազմում կատարվել է փոփոխություն՝ մեծացվել է հանրային սեկտորի ներկայացուցիչների ընդգրկվածությունը, մասնավորապես, կոլեգիայի աշխատանքներին այսուհետ կմասնակցի նաև «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ներկայացուցիչը: Նիստին, նախարարի առաջարկությամբ, մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի և Հանրային խորհրդի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի հանրային նշանակությունը: Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կոլեգիայի անդամներին հեղինակային խմբի անունից ներկայացրել է «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ծրագիրը մշակվել է` իբրև հայկական բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ: Առաջարկվում է հայկական ծրագիրը կոչել Արարատյան բակալավրիատ, որն անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց: Գերազանցության կենտրոնի ծրագրի առաջին փուլով առաջարկվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստում և հավաստագրում՝ միջազգային չափորոշիչներով: Առաջարկվող տարբերակով հավաստագրմանը կարող են մասնակցել առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող, համապատասխան վերապատրաստման դասընթացին մասնակցած ուսուցիչները: Հավաստագիր ունեցող ուսուցիչների վարձատրությունը համեմատաբար բարձ է լինելու՝ մոտ 400 հազար դրամ: Առաջին փուլում ծրագիրը կներդրվի ՀՀ 12 դպրոցում, որից 10-ը` մարզերում, 2-ը Երևանում և ԼՂՀ մեկ ավագ դպրոցում: Այնուհետև աստիճանաբար այն կտարածվի և կընդգրկի ավելի մեծ շրջանակներ: Գերազանցության ազգային ծրագրի ներկայացումից հետո կոլեգիայի անդամները հարցեր են ուղղել հեղինակներին՝ դրա իրականացման մեխանիզմների, նախագծում առկա բացթողումների ու թերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են մի շարք դիտողություններ ու առաջարկություններ: Կոլեգիան, հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, որոշում է կայացրել հեղինակային խմբին հնարավորություն տալ ծրագիրը լրամաշկել և մինչ հանրային ավելի լայն քննարկումների դնելը մեկ անգամ ևս ներկայացնել կոլեգիայի դատին: Միաժամանակ որոշվել է դիմել Ազգային ժողովին՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությամբ: Գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի կառավարության հաստատմանը: Քննարկման ընթացքում նախարարն ընդգծել է, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներդրումը չի հակասում գործող պետական կրթական չափորոշիչներին և կրթական բարեփոխումների շրջանակում Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման գործընթացին:
Այնուհետև կոլեգիան անցել է օրակարգի երկրորդ հարցի քննարկմանը. ավագ դպրոցներում ֆինանսական արդյունավետության մոնիթորինգը իրականացվել է <<Բաց հասարակության հիմնադրամներ>> կազմակերպության ֆինանսական աջակցությամբ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության կողմից: Անկախ մոնիթորինգի դիտարկման նախնական արդյունքները ներկայացրել է փորձագիտական խմբի ներկայացուցիչ Վահրամ Շահբազյանը: Մշտադիտարկումն իրականացվել է Երևանի և 4 մարզերի 18 ավագ դպրոցներում: Դիտարկման ընթացքում ուսումնասիրվել է ավագ դպրոցների ֆինանսավորման բանաձևը, սովորողների հաճախելիությունը, կրթության որակը՝ հիմքում դնելով առաջադիմության ցուցանիշները: Մոնիթորինգի շրջանակում կատարվել են հարցումներ` սովորողների և ծնողների շրջանում, դիտարկվել են դասարանների խտության, ուսուցիչների ծանրաբեռնվածության և բազմաթիվ այլ հարցեր: Նախնական արդյունքներով՝ մոնիթորինգ իրականացնող փորձագետները բարձրացրել են ֆինանսավորման բանաձևում փոփոխություն կատարելու և ավագ դպրոցների ֆինանսական հաշվետվողականությունը հանրության առջև ավելի բարձրացնելու, դասարաններում աշակերտների միջին խտությունը թեթևացնելու և մի շարք այլ հարցեր: Որպես խնդիր դիտարկվել է նաև հաճախելիության ցուցանիշը՝ ավագ դպրոցներում բացակայությունները կազմում են 5-6 տոկոս: Զեկույցն ամբողջությամբ կհրապարկվի վերջնական ամփոփումից հետո: Կոլեգիան քննարկման ընթացքում որոշել է մինչ զեկույցի հրապարկումն անկախ մոնթորինգի արդյունքներն աշխատանքային կարգով քննարկել կրթության և գիտության նախարարության պատասխանատուների և առանձնացված ստորաբաժանումների հետ: ՀՀ ԿԳ նախարարը, նշել է որ հատկապես մեթոդաբանության և արձանագրված արդյունքների տեսակետից հանրային մոնթորինգի արդյունքները տարբերվում են պետական վիճակագրության տվյալներից` ընդգծելով, որ նախարարությունն այս բաղադրիչը համարում է կրթական բարեփոխումներին աջակցող կարևոր գործոն: Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նախարար Ա. Աշոտյանն է նշել, և միշտ պատրաստ է շահագրգիռ համագործակցության բոլոր հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ: Կոլեգիայի անդամները մշտադիտարկման վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հարցերը:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ